Արարատ ինֆոտուն
Մշակութային կյանքը Արարատում
ՀԱՄԱՃԱՐԱԿՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Մշակութային սեկտորը, որն իր մեջ ներառում է ավելի քան 30 միլլիոն կազմող աշխատուժ ամբողջ աշխարհում, ավելի մեծ հարված ստացավ համաճարակի հետևանքով քան կանխատեսվում էր: Փոքր համայնքներում այդ մշակութային կյանքը կենդանի պահող խմբակները Կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով նույնպես սկսեցին չգործել կամ աշխատել հատուկ պայմաններում, իսկ հանրային միջոցառումները ընդանրապես չեղարկվեցին:

Սահմանափակումների թեթևացման պայմաններում ինչպես է Արարատ քաղաքի մշակութային կյանքը վերականգնվում կփորձենք պարզել միասին:
Արարատ քաղաքի մասին
Արարատ քաղաք է Հայաստանի Արարատի մարզում։ Այն գտնվում է Երևանից 48 կիլոմետր հարավ-արևելք։
Քաղաքը իր անվանումը ստացել է 1947 թվականին Արարատ լեռից, որը գտնվում է 7 կիլոմետր հեռավորության վրա՝ Արարատյան դաշտում։
Քաղաքը հիմնադրվել է 1939 թվականին՝ մինչ օրս ունենալով Դևալու և Դավալի անվանումները։ Ներկայիս անվանումը ստացել է 1947 թ.-ին։ Սկզբնական շրջանում Արարատը նախատեսված է եղել որպես բնակատեղի կառուցվող ցեմենտի գործարանի աշխատողների համար, սակայն արագ աճի շնորհիվ դասվում է քաղաքատիպ ավանների շարքը, իսկ 1962 թ.-ից հանդիսանում է քաղաքային բնակավայր։
Ըստ 2015 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 20 400:


Քաղաքն ունի ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներ, քաղաքային և մանկական գրադարաններ, մանկապարտեզներ, Մշակույթի Տուն, Սպորտ Դպրոց, Ղազարոս Սարյանի անվան Միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց, հիվանդանոց, պոլիկլինիկաներ, կապի հանգույց։
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ
Արարատի մշակույթի տունը ունի 7 գործող խմբակ, որն իր մեջ ներառում է պարի, դեկորատիվ կիրառական արվեստի, մարմնամարզության և այլ դասընթացներ:


Դեկորատիվ կիրառական արվեստի խմբակ մեր այցելության ընթացքում մասնակիցները նշեցին, որ սիրով հաճախում են դասընթացներին և ստանում հնարավորություն օգտագործելու իրենց ստեղծագործ միտքը գեղեցիկ արվեստի նմուշներ ստեղծելու համար:

Արարատի Քաղաքային Մանկապատանեկան Ստեղծագործական կենտրոն

Արարատի Քաղաքային Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ունի 16 խմբակ, որնղ հաճախում են 7-18 տարեկան ավելի քան 230 երեխա: Դասընթացներն անվճար են ինչպես Արարատ քաղաքի, այնպես էլ՝ հարակից շրջաններից հաճախող բոլոր երեխաների համար:

Կենտրոնում գործում են ձեռագործական, լրագրողական, թատերական, գոբելենի, վոկալի, դաշնամուրի, ասմունքի, ֆոլկլորի, գեղանկարչության և այլ խմբակներ:

Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրենը նշեց, որ երեխաների ակտիվությունն ամառը շատ ավելի բարձր է՝ պայմանավորված ազատ ժամանակի առկայությամբ, սակայն 2020թ. եղել է բացառություն համաճարակի պատճառով: Այժմ դասընթացներն իրականացվում են որոշակի սահմանափակումներով և ավելի քիչ աշակերտների մասնակցությամբ:
Արարատի քաղաքային և մանկական գրադարաններ
Գրադարաններից յուրաքանչյուրն ունի ավելի քան 1300 ակտիվ ընթերցող: Քաղաքային գրադարանը հանդիսանում է շրջանի ամենամեծ գրքերի հավաքածու ունեցող կենտրոններից մեկը: Ավելի քանի 26000 կտորից բաղկացած հավաքածուն իր մեջ ներառում է ինչպես հին և նոր գրականության ամենապահանջված գրքերը, այնպես էլ մասնագիտական և արխիվացված թերթերի լայն տեսականի:

araratinfotun@gmail.com
Նորություններին հետևելու համար բաժանորդագրվիր Արարատ ինֆոտան պաշտոնական էջին :
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website